Բլոգ

Խնամքի ճիշտ հերթականությունը

Խնամքի ճիշտ հերթականությունը

Դեմքի խնամքը արդյունք է տալիս միայն այն դեպքում, երբ այն կատարվում է ճիշտ հերթականությամբ և գիտակցված ընտրությամբ։ Յուրաքանչյուր քայլ ունի իր հստակ նպատակն ու ֆունկցիան։

 

Դեմքի ճիշտ խնամքը սկսվում է ճիշտ կառուցվածքից

 

Շպարի մաքրում․ միցելյար ջուր

Հեռացնում է դիմահարդարումը, SPF-ը և օրվա ընթացքում կուտակված աղտոտվածությունը։ Սա առաջին քայլն է, որը մաշկը պատրաստում է խորքային մաքրմանը։

 

Լվացող միջոց

Ավելի խորքային մաքրում՝ առանց մաշկի պաշտպանիչ շերտը վնասելու։ Ճիշտ ընտրված cleanser-ը չի չորացնում և չի խախտում մաշկի բալանսը։

 

Տոնիկ

Վերականգնում է մաշկի pH-ը, հանգստացնում է և բարձրացնում հաջորդ միջոցների արդյունավետ ներծծումը։

 

 Շիճուկ

Կենտրոնացված ակտիվ բաղադրիչներ՝ ընտրված ըստ խնդրի` խոնավացում, պիգմենտացիա, կնճիռներ, տեքստուրայի անհարթություն։ Սա խնամքի «բուժական» հատվածն է։

 

 Խոնավացնող քսուք

Ֆիքսում է ակտիվ բաղադրիչները, պաշտպանում է մաշկային պատնեշը և պահպանում խոնավությունը։

 

SPF

Պարտադիր քայլ՝ տարվա բոլոր եղանակներին։ Պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից, կանխում է ֆոտոծերացումը և պիգմենտացիան։

Ճիշտ հերթականություն = առողջ, հավասարակշռված և խնամված մաշկ։