Գաղտնիության քաղաքականություն

Պայմաններ և դրույթներ

EDEN BY SIROON MINAS ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆՎԵՐ ՔԱՐՏԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

  • Նվեր քարտ ստացող անձը պետք է ներկայանա «EDEN BY SIROON MINAS, MD» բժշկական կենտրոն նվեր քարտով։ Երրորդ անձը օգտվում է Նվեր քարտից այն կարգով, ծավալով և պայմաններով, ունի այն իրավունքները և պարտականությունները, որոնք սահմանված են սույն Դիմում-պայմանագրով։ Դիմումատուն պարտավոր է երրորդ անձին տեղեկացնել Նվեր քարտ՝ որպես վճարման միջոց/համակարգից օգտվելու կանոնների և սույն Դիմում-պայմանագրի պայմանների մասին:

  • Նվեր Քարտը վճարային քարտ է և թույլ է տալիս իրականացնել գնումներ/վճարումներ ՀՀ, ք․Երևան, Գևորգ Քոչար 21 հասցեում գտնվող «EDEN BY SIROON MINAS, MD» բժշկական կենտրոնում:

  • Նվեր Քարտին առկա գումարը ենթակա չէ կանխիկացման կամ վիրտուալ միջավայրում օգտագործման /օնլայն գնումներ/։ Դիմումատուն անվերապահորեն ընդունում է կանխիկացման հնարավորության բացակայության պայմանը և համաձայն է Նվեր քարտի համար վճարված գումարը օգտագործել միայն «EDEN BY SIROON MINAS, MD» բժշկական կենտրոնում գնումներ կատարելիս՝ սույն Դիմում-պայմանագրի մեջ նշված Նվեր քարտի գործողության ժամանակահատվածում:

  • Նվեր Քարտը վավեր է 6 ամիս ժամկետով:

  • Նվեր քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո այն ենթակա չէ վերաթողարկման, իսկ առկա գումարի մնացորդը ենթակա չէ վերադարձման քարտապանին:

  • Դիմումատուն անվերապահորեն ընդունում է Նվեր քարտի մեջ պարունակվող գումարը Նվեր քարտի վավերականության ժամկետում օգտագործելու և սահմանված ժամկետում չօգտագործելու դեպքում գումարի մնացորդը վերադարձնելու հնարավորության բացակայության պայմանը:

  • Բոլոր դեպքերում «Սիրուն Գրուպ» ՍՊԸ պատասխանատվություն չի կրելու կորցրած Նվեր քարտը պատահական անձի կողմից օգտագործվելու դեպքում: Տվյալ պարագայում քարտապանը կրում է այն ռիսկը կապված Նվեր քարտի կորստի վերաբերյալ տեղեկատվությունը «Սիրուն Գրուպ» ՍՊԸ հնարավորինս շուտ հաղորդելու մասով:

  • «EDEN BY SIROON MINAS, MD» բժշկական կենտրոնը իրավունք ունի մերժելու Նվեր քարտի միջոցով գործարք կատարելու՝ քարտի վավերականության ժամկետի ընթացքում, քարտապանի պահանջը միայն այն դեպքում, երբ ծրագրային խնդիրների պատճառով համակարգից օգտվելը անհնար է:

  • Ձեռքբերելով Նվեր քարտը, ակտիվացնելով և օգտագործելով այն, ինչպես նաև ստորագրելով սույն Դիմում-պայմանագիրը՝ Դիմումատուն անվերապահորեն տալիս է Իր համաձայնությունը՝ օգտագործելու Նվեր քարտը՝ որպես վճարման միջոց սույն Դիմում-պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով: