ԴԵՂԻՆ ՊԻԼԻՆԳ
Մաշկի երիտասարդացման և խորը վերականգնման ամենաարդյունավետ պրոցեդուրաներից մեկը՝ ռետինոլի (Վիտամին Ա) հիմքով: Իր բնորոշ գույնի պատճառով այն անվանում են «դեղին պիլինգ»։ Այն ակտիվորեն խթանում է բջիջների բնական նորացումը՝ առանց մաշկի մակերեսային շերտը վնասելու:
Ինչի՞ համար է և ի՞նչն է բարելավում
-
Հզոր հակատարիքային ազդեցություն․ Հարթեցնում է կնճիռները, բարձրացնում մաշկի խտությունն ու առաձգականությունը՝ ակտիվորեն խթանելով կոլագենի արտադրությունը։
-
Պայքար պիգմենտացիայի դեմ․ Հրաշալիորեն գունաբացում է արևից, տարիքից կամ հղիությունից առաջացած պիգմենտային լաքերը (մելազմա)։
-
Հետակնեի և սպիների հարթեցում․ Օգնում է նվազեցնել հետակնեի հետքերը, կարգավորում է յուղոտությունը և նեղացնում ծակոտիները։