Ծառայություններ

ԿՈԼԱԳԵՆԻ ԽԹԱՆՈՒՄ | RICH PL 10ՄԼ

330,000 Դ

RICH PL-ը կոլագենի խթանման կենսաբանական միջամտություն է, որը օգտագործում է սեփական պլազմայի ակտիվ բաղադրիչները՝ մաշկի վերականգնողական գործընթացները ակտիվացնելու համար։ Այն խթանում է կոլագենի և էլաստինի արտադրությունը, բարելավում մաշկի կառուցվածքը և աստիճանաբար վերականգնում պինդությունն ու առաձգականությունը։

Այս միջամտությունը չի ավելացնում արհեստական ծավալ, այլ աշխատում է մաշկի իրական որակի վրա՝ ապահովելով բնական, հավասարակշռված և երկարաժամկետ արդյունք։

Հարմար է․

  • Էլաստիկության և պինդության նվազման դեպքում

  • Մանր կնճիռների և վաղ տարիքային փոփոխությունների համար

  • Թուլացած կամ բարակ մաշկի դեպքում

  • Մաշկի հյուսվածքի և ընդհանուր որակի բարելավման համար

  • Anti-age խնամքի ծրագրերում՝ որպես բնական խթանման փուլ

Արդյունքը՝ ավելի պինդ, հարթ և կենսունակ մաշկ՝ առողջ տեսքով և բնական shine-ով։

Երբ ուզում ես ակտիվացնել մաշկի ներքին ռեսուրսները և ստանալ իրական, ժամանակի հետ զարգացող արդյունք՝ RICH PL-ը խելացի ընտրություն է։

Ամրագրել այց