Ծառայություններ
ԴԵՄՔԻ ՍԿՈՒԼՊՏՈՒՐԱՅԻՆ ՄԵՐՍՈՒՄ 60 Ր
22,000 Դ
Սա 60-րոպեանոց ձգող և մոդելավորող (sculpting) մերսում է, որն աշխատում է դեմքի մկանների խորը շերտերի հետ՝ ապահովելով տեսանելի լիֆտինգ էֆեկտ՝ առանց ներարկումների: Այն ակտիվացնում է արյան շրջանառությունն ու լիմֆոդրենաժը, ինչի շնորհիվ ակնթարթորեն նվազում է այտուցվածությունը, և ընդգծվում են այտոսկրերն ու դեմքի հստակ օվալը։ Մերսումը խթանում է կոլագենի բնական արտադրությունը, հարթեցնում է միմիկական կնճիռները և մաշկին հաղորդում առողջ, ձգված ու թարմ տեսք։ Իդեալական բնական միջոց է դեմքի լարվածությունն ու հոգնածությունը թոթափելու և երիտասարդությունը պահպանելու համար։