RESTART 90 ՐՈՊԵ
Սա մարմնի և մտքի ամբողջական վերալիցքավորման համար նախատեսված համալիր ՍՊԱ ծրագիր է, որն օգնում է թոթափել կուտակված հոգնածությունը, հանել մկանային լարվածությունն ու վերականգնել էներգիայի հավասարակշռությունը: 90 րոպե տևողությամբ այս խորը թերապիան ազատում է սթրեսից, բարելավում արյան շրջանառությունը և մարմնին հաղորդում թեթևության ու թարմության ակնթարթային զգացողություն:
Փաթեթը ներառում է՝
Գլխամաշկի մերսում — Հանգստացնում է ներվային համակարգը, թեթևացնում լարվածությունն ու մտավոր հոգնածությունը:
Մարմնի բուժական մերսում — Խորապես ազդում է մկանների վրա, հեռացնում ցավային զգացողություններն ու վերականգնում մարմնի ճկունությունը:
Ոտնաթաթերի մերսում — Ակտիվացնում է կենսական կետերը, թեթևացնում հոգնածությունն ոտքերում և ապահովում մաքսիմալ հանգիստ:
Պարգևեք Ձեր մարմնին կատարյալ Restart և վերականգնեք Ձեր էներգիան: