RELAXATION 100 ՐՈՊԵ
Սա խորը լիցքաթափման, մաշկի թարմացման և մարմնի տոնուսի վերականգնման համար նախատեսված շքեղ ՍՊԱ ծրագիր է: 100 րոպե տևողությամբ այս խնամքն օգնում է մաքրել օրգանիզմը տոքսիններից, հեռացնել մաշկի մահացած բջիջները, թուլացնել մկանային լարվածությունն ու վերադարձնել դեմքի և մարմնի բնական թարմությունը:
Ի՞նչ է ներառում փաթեթը
-
Ֆիտոտակառ — Բնական գոլորշու միջոցով խորապես տաքացնում է մարմինը, բացում ծակոտիները և դուրս բերում տոքսինները:
-
Մարմնի սկրաբ — Նրբորեն մաքրում է մաշկը, հարթեցնում տեքստուրան և հաղորդում մետաքսանման փափկություն:
-
Լիցքաթափող և կազմդուրող մերսում — Հեռացնում է հոգնածությունն ու մկանային լարվածությունը՝ վերականգնելով մարմնի տոնուսը:
-
Դեմքի և գլխամաշկի տոնուսավորող մերսում — Բարելավում է արյան շրջանառությունը, թեթևացնում մտավոր հոգնածությունը և հաղորդում դեմքին թարմ տեսք:
Պարգևեք Ձեզ անթերի հանգիստ և մարմնի կատարյալ թարմացում: