Ծլիկի պլաստիկա
Սա ծլիկը ծածկող մաշկային ծալքի ավելցուկային հյուսվածքների նուրբ և բարձրճշգրիտ էսթետիկ-վիրաբուժական կորեկցիա է: Ծլիկի պլաստիկան թույլ է տալիս հեռացնել ավելորդ կամ կախված մաշկային ծալքերը, որոնք կարող են առաջանալ բնածին առանձնահատկությունների կամ տարիքային փոփոխությունների հետևանքով: Միջամտությունն ապահովում է ինտիմ հատվածի էսթետիկ և Ներդաշնակ տեսք, վերացնում է շփումից առաջացող անհարմարավետությունը և բարձրացնում է զգայունությունը ինտիմ կյանքում:
Առավելություններ
-
Ծլիկի ծալքերի ավելցուկային մաշկի ճշգրիտ, էսթետիկ և անվտանգ հեռացում
-
Ինտիմ հատվածի բնական և ներդաշնակ տեսքի վերականգնում
-
Շփումից և նեղ հագուստից առաջացող անհարմարավետության վերացում
-
Ինտիմ զգայունության, հարմարավետության և ինքնավստահության բարձրացում