ՖԻԼԼԵՐ | REVANESSE | ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏ
Բնական ծավալ, նուրբ արտահայտություն։
Գեղեցկությունը երբեք չպետք է լինի չափազանցված։ Revanesse® ֆիլլերները, նախատեսված են դեմքի ձևերի և ծավալների նուրբ շտկման համար՝ պահպանելով քո արտահայտության բնականությունն ու հմայքը։
Այս պրոցեդուրան․
-
Վերականգնում է դեմքի կորցրած ծավալը՝ պահպանելով բնական համաչափությունը
-
Նրբորեն ձևավորում է շրթունքները, այտոսկրերը, կզակը և ծնոտի գիծը
-
Հարթեցնում է մանր և խոր կնճիռները՝ առանց չափազանցված էֆեկտի
-
Տալիս է թարմ, հանգիստ և հավասարակշռված արտահայտություն
Revanesse® ֆիլլերները բարձրորակ հիալուրոնաթթվի հիմքով արտադրանքներ են, որոնք ապահովում են հարթ ինտեգրում, երկարատև և անվտանգ արդյունք։ Յուրաքանչյուր միջամտություն կատարվում է անհատական մոտեցմամբ՝ հաշվի առնելով քո դիմագծերը և ցանկալի արդյունքը։
Քո գեղեցկությունը լավագույնն է, երբ այն բնական է։
"