ՖԻԼԼԵՐ | ՔԹԻ ՇՏԿՈՒՄ
Նրբագեղ ձև՝ առանց վիրահատության։
Քիթը դեմքի ամենաարտահայտիչ մասն է, և նույնիսկ փոքր շտկումը կարող է փոխել ամբողջ ներդաշնակությունը։ Քթի ֆիլլերով շտկումը անվտանգ և արդյունավետ ոչ վիրահատական միջամտություն է՝ քթի ձևը հարթեցնելու, համաչափությունն ու նրբագեղությունը վերականգնելու համար։
Այս պրոցեդուրան․
-
Բարձրացնում և ձևավորում է քթի ծայրը՝ առանց վիրահատական միջամտության
-
Տալիս է ներդաշնակ և բնական պրոֆիլ՝ անմիջական արդյունքով
Քթի ֆիլլերով շտկումը կատարվում է ընդամենը մի քանի րոպեում՝ ապահովելով ակնթարթային փոփոխություն: Յուրաքանչյուր ձևափոխություն անհատական է և հաշվարկված՝ ըստ քո դիմագծերի և գեղեցկության համաչափության։
Բնական ներդաշնակություն՝ առանց վիրահատական միջամտության։