ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՔԻՄ․ ՊԻԼԻՆԳ
Մաշկի թեթև և անվտանգ թարմացման պրոցեդուրա՝ մեղմ թթուների (օրինակ՝ AHA կամ BHA) կիրառմամբ: Այն ազդում է միայն մաշկի ամենավերին շերտի (էպիդերմիսի) վրա՝ նրբորեն հեռացնելով մահացած բջիջները։
Ինչի՞ համար է և ի՞նչն է բարելավում
-
Մաշկի նուրբ հարթեցում․ Վերացնում է անհարթություններն ու մաշկին հաղորդում մետաքսանման փափկություն։
-
Թարմ և միատոն դեմքի գույն․ Թեթևացնում է մանր պիգմենտային հետքերը, հետակնեն և տալիս բնական փայլ։
-
Խնամքի միջոցների ավելի լավ ներծծում․ Հեռացնելով «ավելորդ» շերտը՝ թույլ է տալիս, որ ձեր ամենօրյա քսուքներն ու շիճուկներն աշխատեն կրկնակի արդյունավետությամբ։
Չի պահանջում երկարատև վերականգնում և հիանալի է նրանց համար, ովքեր առաջին անգամ են փորձում քիմիական պիլինգներ: